Ծառայեցե՛ք զմիմեանս


14:38 , 7 մարտ, 2012

ԲՀԿ-ի Պետրոս Ղազարյանը առյուծաբար սրամտել է. «Լսել եք, որ Հայոց Արծիվների դեմն առնելու համար առողջապահության նախարարությունը թռչնի գրիպի վիրուս ա բաժանում», Սեդա Մեսրոպյանը արձագանքել է. «Դրա հավանականությունը նույնքան է, որքան՝ եթե ասեին, թե դոդական առյուծների կերը երկար ժամանակով ապահովելու համար պահածոյացնում են որոշ մարդկանց փափուկ մասերը.... Առողջապահության նախարարությունն ինչո՞ւ պիտի ջանա շարքից հանել այս իշխանություններին ծառայող գործիքներից մեկը: Էնպես որ՝ ծառայեցեք զմիմեանս»: