Հայ մեծ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի արձանի ետևի մասում է գտնվում հանրահայտ «Կասկադ» համալիրը, որը ստեղծվել է 1970 թ: Այս համալիրը աստիճանավոր անցումների, շատրվանների ու ծաղկանոցների մի համակարգ է, որը Երևանի կենտրոնը միացնում է Հաղթանակի զբոսայգու հետ: Այն ունի հինգ մակարդակ, որոնցից յուրաքանչյուրում տեղադրված են համաշխարհային ճանաչում ունեցող քանդակագործների աշխատանքներ, խաչքարեր և հարթաքանդակներ: