23:37 , 6 մայիս, 2015
Replik.am-ը գրում է․
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները Իրաքի հյուսիսում գտնվող Մոսուլում 5 աստղանի հյուրանոց են բացել, որը նախատեսված է իրենց հրամանատարների համար, հայտնում է իրանական Press TV հեռուստաընկերությունը:
Հայտնվում է, որ երեքշաբի օրը խմբավորման անդամները հրապարակել են Ninawa International Hotel հյուրանոցի լուսանկարները: Այդ հյուրանոցը վերանորոգվել է հատուկ ահաբեկիչների հրամանատարների համար: Նշենք, որ հյուրանոցը փակվել էր անցած տարի, երբ ԻՊ-ի գրոհայինները գրավեցին Մոսուլի այն մասը, որտեղ այն գտնվում էր: