21:45 , 6 մայիս, 2015
Tert.am-ը գրում է.
Լյուքսեմբուրգի օրենսդիր մարմինը` Պատգամավորների պալատը, Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել: Այս մասին հայտնում է Պալատի պտգամավոր, փոխխոսնակ Լորան Մոզարը` Twitter-ում արած իր գրառումով:
Մոզարը, մասնավորապես, գրում է. «Բանաձևը միաձայն ընդունվել է Պատգամավորների պալատի կողմից»: Փոխխոսնակը իր տեքստին կից թեգով նշել է`#ArmenianGenocide:
Օրեր առաջ Լյուքսեմբուրգի Քրիստոնյա-սոցիալական ժողովրդական կուսակցությունը ներկայացրել էր բանաձև, որով կոչ էր արվում 1915 - 1918 թթ հայերի կոտորածը Օսմանյան Թուրքիայում ճանաչել ցեղասպանություն:
«1915-ին Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված հանցագործություններն ու վայրագությունները ցեղասպանություն էին», - օրեր առաջ հայտարարել էր Մոզարը: