Արքայազն Ուիլյամն ու Քեյթը մեկնել են Քենինգստոնի պալատից` նորածին արքայադստերը տանելով Նորֆոլկի իրենց կալվածք


19:22 , 6 մայիս, 2015

Tert.am-ը գրում է.

Քեմբրիջի դուքսը և դքսուհին 4 օրական արքայադստեր և 21 ամսաական Ջորջի  հետ  մեկնել են Քենինգստոսնի պալատից` ուղևորվելով Նորֆոլկի իրենց կալվածք:

Ինչպես տեղեկացնում է  Daily Mail-ը` արքայական զույգը, որ դեռ երեկ է գրանցել Շառլոտ Էլիզաբեթ Դիանայի ծնունդը, մեկնում է  Էնմեր Հոլ    առանձնատուն, որը տեղակայված է  Սենդրինգհեմ թագավորական կալվածքում:

Ինչպես հաղորդում է աղբյուրը` Ուիլյամն ու Քեյթը այսօր մեկնել են պալատից իրենց Range Rover մեքենայով, որը վարում էր արքայազնը: