25 տարի մտատանջող հարց


19:14 , 6 մայիս, 2015

Ինձ միշտ հետաքրքրել է, թե ինչպես եղավ, որ Հայաստանի հիմնն ընտրվեց մինորային երգ, հերիք չէ, դեռ «թշվառ ու անտեր» բառերով։ Լավ, երաժշտության մասնագետներ չունեի՞նք, որ ասեին՝ այդ երաժշտությունը ոգին կոտրող է, թե՞ լեզվաբաններ չունեինք, որ ասեին՝ հիմնը պետք է երկրի ու ազգի հզորությունը ցուցադրի և ոչ թե թշվառությունը։ Չունեինք, չունեինք, նեյրոլինգվիստիկայի մասնագետ էլ չունեի՞նք, որ «թշվառություն ու անտերություն» չծրագրավորվեր ազգի համար։