Մերկելը հայտարարել է, որ պատրաստ է ցուցմունք տալ


18:38 , 6 մայիս, 2015

Replik.am-ը գրում է.

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պատրաստ է ցուցմունք տալ խորհրդարանի առջև այն հարցով, որ գերմանական հատուկ ծառայություններն օգնել են ամերիկյան հետախուզությանը լրտեսել գերմանացիներին և այլ երկրների քաղաքացիների:

«Ես ցումունք կտամ, կպատասխանեմ հարցերին այնտեղ, որտեղ դրա կարիքը կա, և դա, եթե դրա անհրաժեշտությունը լինի, կներառվի խորհրդարանական քննության մեջ: Ես հաճույքով դա կանեմ»,-ասել է Մերկելը: