18:01 , 6 մայիս, 2015Panorama.am-ը գրում է.
ՀՀ Ազգային ժողովում այսօր քննարկվում է «Հայաստանի հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը նկատեց, որ պայմանագրային զինծառայողների վարձատրությունը բավարար չէ և չի համապատասխանում այն առաքելությանը, որ իրականացնում են նրանք: Հատկապես, ըստ նրա, սերժանտների դեպքում այդ խնդիրն առկա է:
«Կոչ եմ անում քաղաքական ուժերին իրենց ուշադրության կենտրոնում պահեն պայմանագրային զինծառայողների վարձատրության հարցն ու կառավարության ուշադրությունը հրավիրել այս հանգամանքի վրա»,- ասաց Կ.Նահապետյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ