ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Արսենյանը գենդերային համատեքստում ոչ հարիր արտահայտություն էր արել


18:05 , 6 մայիս, 2015

Շատերն այս տաքսիստների պատմության մեջ մի կարևոր փաստ շրջանցեցինտ ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար պարոն Արսենյանը գենդերային համատեքստում ոչ հարիր արտահայտություն էր արել: Այդ կապակցությամբ զանգահարեցի այսօր փոխնախարարին, բացատրեցի խնդիրը և հորդորեցի առհասարակ զերծ մնալ մետաֆորիկ արտահայտություններից, չնշել կանանց որպես ՕԲՅԵԿՏ: Հավաստիացնում եմ` նա ընդունեց իմ հորդորը և անկեղծորեն խոստովանեց, որ զղջում է իր խոսքերի համար:

Հուսամ` մեր պետպաշտոնյաներն այսուհետ պարկեշտ կլինեն իրենց ելույթներում և մեր անձը նսեմացնող արտահայտություններ չեն անի: ԿԱՆԽԱՎ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ...