Բժշկական մասնագիտացման թեմայով խորհրդարանական լսումներ կանցկացվեն


17:34 , 6 մայիս, 2015

Tert.am-ը գրում է.

ԱԺ առողջապահության, մայրության և  մանկության հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 7-ին՝ ժամը 15:00-ին, Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի (մամոգրաֆիայի կենտրոն) կոնֆերանս դահլիճում կազմակերպում է «Բժշկական մասնագիտացման եւ բժշկական ինքնուրույն մասնագիտական գործունեության միջազգային փորձը» թեմայով խորհրդարանական լսումներ:

Այս մասին հաղորդում է ԱԺ կայքը: