9-ամյա տղային վրաերթի ենթարկած ավտոմեքենայի վարորդը ներկայացել է ոստիկանություն


16:58 , 6 մայիս, 2015

vostikanutyun231Araratnews.am-ը գրում է.

Մայիսի 5-ին, ժամը 13.50-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Եղվարդի Չարենցի փողոցի թիվ 77 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 9-ամյա տղայի, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Վարորդը ներկայացել է ոստիկանություն: Կատարվում է քննություն: