Կաթնաշոռով և խաղողով աղանդեր


16:40 , 6 մայիս, 2015

Բաղադրությունը`

Խմոր

80 գրամ շաքարավազ
60 գրամ ալյուր
60 գրամ օսլա
2 ձու
8 ճաշի գդալ բուսական յուղ
3 ճաշի գդա կաթ
2 թեյի գդալ փխրեցուցիչ

Կրեմ 

30 գրամ դոնդող (ժելե)
200 մկ կաթ 
700 գրամ կաթնաշոռ 
250 գրամ թթվասեր 
200 գրամ շաքարավազ 


Զարդարելու համար՝ 
Խաղող 
Պնդուկ



Պատրաստման եղանակը`

1. Խմորը պատրաստելու համար շաքարավազը և ձուն հարել իրար հետ, ավելացնել բուսական յուղը, կաթը, այլուրը, փխրեցուցիչը և օսլան: Լավ խառնել, ստացվում է մի փոքր ջրիկ խմոր: 
2. Տապակը պատել բուսական յուղով և խմորը լցնել տապակի վրա, թխել 180 աստիճանում մոտ 20-25 րոպե: 
3. Դոնդողը թրջել կաթով և դնել մի կողմ 1 ժամով: 
4. Կաթնաշոռը, թթվասերը և շաքարավազը հարել հարիչով, մինչև միատարր զանգված դառնա: 
5. Խաղողը երկու կես անել: 
6. Արդեն ուռած դոնդողը տաքացնել կրակի վրա, բայց չթողնել, որ եռա:
5. Պատրաստի բիսկվիթը դնել մատուցվող ափսեի մեջ, վրան մի քիչ կրեմ քսել, շարել խաղողները և լցնել մնացած կրեմը: Վրան խաղողներ դնել և մանրացրած պնդուկ: 
Տեղափոխել սառնարան մոտ 2-3 ժամ: