16:20 , 6 մայիս, 2015
Tert.am-ը գրում է.
Հայտնի դերասան Էշթոն Քութչերն անակնկալ է մատուցել մորը՝ Դայանին՝ վերանորոգելով ամերիկյան Այովա նահանգում գտնվող իր մանկության տունը, գրում է Daily Mail-ը:
Հոլիվուդյան դերասանն ամբողջությամբ վերանորոգել է Հոմսթեդ քաղաքում գտնվող իրենց տունը, որը կառուցել է նրա խորթ հայրը, երբ Էշթոնը 13 տարեկան է եղել:
Նա օգտագործել է Houzz հավելվածը բնակարանի նախկին և ներկա տեսքը մոդելավորելու համար:
Երեսունյոթամյա դերասանը նվեր է արել մորն ԱՄՆ-ում նշվող Մայրության տոնի առթիվ և ասել է, որ «ցանկանում է նախապատրաստել տունը լիքը թոռնիկների համար»:
Մայրը տեսնելով վերանորոգված տունը՝ հուզմունքից սկսել է արտասվել:













