Ճոյտը կալանավայրում Աստվածաշունչն է ուսումնասիրել ու նոր ֆիլմի սցենար գրել


16:08 , 6 մայիս, 2015

Ճոյտը կալանավայրում Աստվածաշունչն է ուսումնասիրել ու նոր ֆիլմի սցենար գրելYerkir.am-ը գրում է.

ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) կալանքի տակ գտնվելու 90 օրերի ընթացքում կյանքից մեծ դասեր է քաղել: Yerkir.am-ի հետ զրույցում նա պատմեց կալանավայրում անցկացրած օրերի, որդիների՝ մարդ առևանգելու մասին լուրերի, առաջադրված մեղադրանքի և նոր ֆիլմի սցենար գրելու մասին: 

-Ինչպե՞ս է Ձեր առողջական վիճակը: 

-Մասնավոր կլինիկայում բուժզննման էի, նոր եմ դուրս եկել, ֆրանսիական դեղեր են ներարկում: Բժիշկներն ասել են` եթե դրանք չօգնեն, երիկամի ստենտավորում կանեն: Երեկ էլ վերջին անգամ ոտքիս վիրակապը փոխեցին. մի քիչ ուռածություն կա, կոշիկ չեմ կարողանում հագնել, բայց նորմալ ա: Սկզբում ճնշումս միշտ բարձր էր, բայց դիետաներ պահեցի, որի շնորհիվ 21 կգ նիհարեցի, համ էլ ճնշումս կարգավորվեց, հիմա շատ գերազանց ա ՝ 120-80: 

-Նեղացա՞ծ եք պետությունից… 

-Չէ, Իմ երկրի օրենքն ա: Իհարկե, պետք ա օրենքով սահմանված կարգով աշխատենք,  պարզապես հաշվապահական սխալ է եղել: Բայց էդ մարդն էլ կապ չունի, ինքը դիտավորյալ չի արել: 

-Դուք նախկինի պես պատրա՞ստ եք համագործակցել նախաքննական մարմնի հետ:

-Այո’, ես միշտ ասել եմ, որ եթե իմ ձեռնարկություններից ինչ-որ մեկը սխալ հաշվարկ արած կլինի կամ դիտավորյալ, ես կվճարեմ այդ գումարները: 

-Այս ընթացքում Ձեր բիզնեսում կորուստներ ունեցե՞լ եք: 

-Ամեն մարդ դժվարությամբ է գումարը վաստակում: Դժվար, ճիշտն ասած, չեմ էլ հետաքրքրվել դեռ, որովհետև սխալ կլինի բերդից դուրս գամ ու միանգամից հարձակվեմ գործի վրա: Իմ տղաները լուրջ տղաներ են, աշխատում են: 

-Ի վիճակի՞ եք փոխհատուցել պետությանը պատճառված` 550 մլն դրամի վնասը, եթե ապացուցվի Ձեր մեղավորությունը: 

-Տույժ-տուգանքներով է այդքան կազմել: Հիմա իրավաբաններով կտեսնենք` եթե պարզվի` կվճարեմ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ