Հայտնի է, թե ով կներկայացնի Ֆրանսիան Մոսկվայում մայիսի 9-ին


16:01 , 6 մայիս, 2015

Replik.am-ը գրում է.

Մոսկվայում Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 70-րդ ամյակին նվիրված միջոցառումներին Ֆրանսիան կներկայացնի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը: «Ես անձամբ ներկա չեմ լինի Կարմիր հրապարակի շքերթին, սակայն կմասնակցեմ ծաղկեպսակ դնելուն, ապա ընդունելության կարժանանամ Կրեմլում»,-հայտարարել է ֆրանսիական արտաքին քաղաքականության պատասխանատուն:

Նա հավելել է, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսու Օլանդը չի կարող ներկա գտնվել Մոսկվայում, քանի որ այցով լինելու է Կուբայում:

Նշենք, որ Ռուսաստանի և Ֆրանսիայի հարաբերությունները վատացան ուկրաինական դեպքերից հետո: