15:55 , 6 մայիս, 2015
Tert.am-ը գրում է.
Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը հրաժարվել է մասնակցել մայիսի 9-ին Մոսկվայում անցկացվելիք Հաղթանակի 70-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին, նշում է «Նոր դար» թերթը՝ հղում անելով նախագահի մամուլի ծառայության անանուն ներկայացուցչին։
Ինչպես փոխանցում է Лента-ն՝ պաշտոնյան նշել է, որ Ուզբեկստանում լայնորեն կտոնեն այդ իրադարձությունը, կանցկացվեն մի շարք միջոցառումներ։
«Պետության ղեկավարն ամենաակտիվ մասնակցությունը կունենա այդ միջոցառումներին»,- նշել է զրուցակիցը։
Ընդ որում՝ պաշտոնական մեկնաբանություններ Քարիմովի՝ Ռուսաստանի մայրաքաղաքում անցկացվելիք տոնակատարություններին մասնակցության մասին դեռ չկան։