Հայաստանը մանկական մահացություն ունեցող երկրների շարքում է


14:54 , 6 մայիս, 2015

երեխաAraratnews.am-ը գրում է.

Save the Children-ի ցուցանիշով, կամ մայրերի համար բարենպաստ պայմաններ ունեցող երկրների շարքում Հայաստանը 103-րդն է։ Ինչ ցուցանիշ ունեն հայ մայրերը՝ ըստ առողջության քաղաքա-տնտեսական կարգավիճակում թեմայով այսօր լրագրողների հետ զրույցում խոսեցին Առողջապահության նախարարության աշխատակազմի  մայրության եւ վերարտադրության բաժնի պետ Գայանե Ավագյանը և «Ակունք» էթնոսոցիոլոգիայի հետազոտության կենտրոնի ղեկավար Ա. Մնացականյանը:

179 երկրների մայրերի և նրանց պտղի ուսումնասիրություններից Հայաստանը գտնվում է 103-րդ տեղում: Ըստ Առողջապահության նախարարության վերարտադրության բաժնի պետ Գայանե Ավագյանի՝ այս ցուցանիշը որոշակի սխալ մեթոդաբանության հետևանքն է: «Հայաստանում վերջին տարիներին մինչև 5-6 տարեկան երեխաների մահացությունը կազմում է տարեկան 11-ից 12 երեխա: Իսկ միջազգային այս կազմակերպության հաշվարկներից ստացվում է, որ Հայաստանը մանկական մահացություն ունեցող երկրների շարքում է»:

Հետաքրքիրն այն փաստն է, ըստ գայանե Ավագյանի, որ Թուրքիան, ունենալով տնային ծննդաբերությունների 40 տոկոսանոց շեմ, այս ցուցակում գրավում է 65-րդ տեղը: «Այս քանակության  տնային ծննդաբերություններ ունենալով, Թուրքիան չի կարող ունենալ մայրական առողջության այսպիսի ցածր ռիսկեր: Մայրերի առողջությունը նախ ամբողջովին քայքայվում է սխալ ծննդաբերության ժամանակ, հետո էլ, հնարավոր է, վնաս հասցվի նաև երեխային, իսկ տնային պայմաններում այս հարցերը կասկածի տակ են միշտ»:

Հայաստանում վեորջին տարիներին մայրական մահացությունները իջեցվել են 20 ինդեքսից ցած, հայտնեց Առողջապահության նախարարության ներկայացուցիչը: «Ես ուղղակի մի բան կփաստեմ, որ «Save the Children» միջազգային կազմակերպությունը ցուցանիշներ է վերցրել, որոնք որևէ կապ չունեն թե մայերերի, թե նորածին երեխաների առողջության հետ: Մեզ մոտ ծնող 100 հազար մայրերից 20 մահացության դեպք ենք գրանցում, որը բավականին ցածր ցուցանիշ է»: