Ալեքսանդր Պուշկինի միակ լուսանկարի պատմությունը


14:32 , 6 մայիս, 2015

Դագերոտիպիան լուսանկարչության տեխնիկապես մշակված առաջին գործնական եղանակն է։ Մինչև 1851թ-ը, երբ հայտնագործվեց պատկերի ստացման կոլոդիումով թաց տեխնոլոգիան, սա լուսանկարներ ստանալու միակ եղանակն էր։ Լուսանկարչության այս եղանակը հայտնագործվեց ֆրանսիացի նկարիչ ժան Լուի Մանդե Դագերի կողմից։ 

Դագերն առաջին ֆոտոթիթեղները պատրաստեց յոդի գոլորշով ու արծաթով, որի արդյունքում յոդի և արծաթի լուսազգայուն շերտով ֆոտոթիթեղ ստացվեց։ Երեսուն րոպե պահելուց հետո Դագերն այն տեղափոխեց մութ սենյակ և որոշ ժամանակ պահեց տաքացրած սնդիկի գոլորշու վրա։ Պատկերն ամրացնելու համար Դագերը բոված աղ օգտագործեց։ Լուսանկարը բավականին լավ որակով էր ստացվում թե՛ լույսի, թե՛ ստվերի հատվածում, միայն թե լուսանկարի պատճենումը դեռևս հնարավոր չէր, և մեկ թիթեղով հնարավոր էր միայն մեկ լուսանկար ստանալ։ Դագերը լուսանկար ստանալու իր հայտնաբերած մեթոդն անվանեց դագերոտիպիա։

Դագերոտիպիայի մասին առաջին տեղեկությունը հրապարակվել է 1839 թվականին, որն էլ համարվում է լուսանկարչության հայտնագործման տարի, սակայն Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինի այս լուսանկարը, որն արվել է հենց իր՝ Դագերի կողմից գրողի մահվանից որոշ ժամանակ առաջ, ապացույցն է այն մասին, որ դագերոսկոպիան հայտնագործվել է շատ ավելի վաղ։

pushkin.jpg