14:21 , 6 մայիս, 2015
Տաքսու վարորդ Արմանի առաջին ելույթից հետո բան չասեցի, որովհետև իրեն ճանաչում եմ, ու իմ խոսքը որոշ մարդիկ կարող է օբյեկտիվ չգնահատեին ու ասեին. «Ճանաչում ես, դրա համար էլ պաշտպանում ես»: Արմանն առաջին հերթին օբյեկտիվ է գնահատում իրավիճակն ու անիմաստ հայտարարություններով հանդես չի գալիս, ոչ մեկին անհիմն չի վիրավորում: Մարդն իր բողոքն է ներկայացնում, որին միանում են մնացած վարորդները: Իհարկե, ես այդ ոլորտում մասնագիտացված չեմ ու չեմ կարող օբյեկտիվ գնահատական տալ, թե որ կողմն է ճիշտ, բայց ոնց հասկանում եմ՝ Արմանի ասածների մեջ ճիշտը գերակա է:
Քնելուց առաջ կգրանցվեք տեղական ինչ-որ ընկերությունում ու նոր կքնեք, մարդ ես՝ երազի մեջ կարող է ինչ-որ գործի տեղավորվեք, իսկ դրանից հետևում է, որ պետք է հարկվեք, բա էլ չեմ ասում, որ լոտոյով գումար շահեք երազի մեջ: Հատուկ աշխատող էլ կլինի, ով ամեն առավոտ մարդկանց կհարցնի երազների մասին ու հարկվող ինչ տեսավ՝ կգրանցի, որ հարկեն:
ԱԺ-ում կրկին իրար էին վիրավորում: Հիմա էլ յուղ վառելու գործին ենք անցել, ու մեկը մյուսին ոչ թե լսում, այլ վիրավորում է: Լավ էս մարդկանց էլ ո՞նց ասես, որ ԱԺ-ն ռազբորկի տեղ չի, որ յուրաքանչյուր կարծիք, որը գործին է վերաբերում, կարևոր է, որ դիմացինին վիրավորելով՝ քո օրենքն ավելի լավը չի դառնում: Ախր որ ասեմ կամ էլ ի՞նչ ասեմ, էէէ, տարիքով մարդիկ են, որ էդքանը չեն ըմբռնում, էլ ի՞նչ անես: