13:40 , 6 մայիս, 2015
ԱԺ պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Կարո Կարապետյանը՝ «Յուվեցի Կարոն», պնդում է, որ մայիսի 4-ին ձերբակալված նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանը դեռ 2011թ.-ին «շատ մարդկանց է քցել»:
Ըստ նրա 2011ին Գոհար Ենոքյանը շատերի է խաբել , բայց այն ժամանակ նախաքննություն չի կատարվել, իսկ հիմա ասում են մեղք է՝ հիվանդ է:
«Ինքը ոչ միայն մեզ ա «քցել», հազարավոր մարդկանց կյանքն ա կերել, փողերը տարել: Տականքի մեկն ա, ես դա գիտեմ»,- ասաց «Յուվեցի Կարոն»:
Անդրադառնալով մամուլի տարածված տեղեկություններին, թե Գոհար Ենոքյանը կասկածվում է իր սպանությունը նախապատրաստելու մեջ, պատգամավորը նշեց, որ այդ մասին ոչինչ չգիտի: Այնուամենայնիվ, նա հայտնեց, որ «կան զապիսներ, որոնք տարել, հանձնել են դատախազությանը»:
«Որ Նաիրա Զոհրաբյանը խոսում ա ըսենց, ընենց, էդ զապիսներն անօրինակա՞ն են, որ տարել են Հատուկ քննչական ծառայություն: Ամեն դեպքում ինձ Հատուկ քննչական ծառայություն չեն կանչել, ես չեմ իմանում՝ ինչ ա, ինչի համար ա կասկածվում»,- ավելացրեց նա:
Թե ինչ «զապիսների» մասին է խոսքը, պատգամավորը չնշեց: