13:02 , 6 մայիս, 2015Panorama.am-ը գրում է.
ԱՄՆ պետքարտուղարությունը 20 մլն դոլար պարգևավճար է խոստացել «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» 4 առաջնորդի գտնվելու մասին տեղեկության համար: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն` հղում կատարելով Associated Press-ին:
Աբդ Ալ-Ռահման Մուստաֆա Ալ-Կադուլիի մասին տեղեկության համար խոստացել են 7 մլն դոլար: Եվս 5-ական միլիոն վճարվելու է Աբու Մուհամեդ Ալ-Ադնանիի մասին տեղեկության համար, որը խմբավորումը ներկայացնում է լրատվամիջոցներում, և ծագումով վրացի Թարխան Բատիրաշվիլիի համար, ով այժմ մարտեր է մղում Սիրիայի հյուսիսային հատվածում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ