Ֆրանսուա Օլանդը Սաուդյան Արաբիային կոչ է արել չեղյալ հայտարարել մահապատիժը


12:22 , 6 մայիս, 2015

Lurer.com-ը գրում է.

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն Էր-Ռիադում իր ելույթի ժամանակ Սաուդյան Արաբիայի իշխանություններին կոչ է արել չեղյալ հայտարարել մահապատիժը: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»:

«Ֆրանսիան պայքարում է ամբողջ աշխարհում մահապատիժն արգելելու համար: Մահապատիժը պետք է չեղյալ հայտարարվի»,- ասել է Օլանդը:

Օլանդը հավելել է, որ «երկրի ոչ մի քաղաքացի չի կարող մահապատժի զոհ դառնալ»: