A320 ինքնաթիռը կործանած օդաչու Լյուբիցը ողբերգության օրը մեկ այլ ինքնաթիռով փորձեր է կատարել. ԶԼՄ-ներ


11:04 , 6 մայիս, 2015

Tert.am-ը գրում է.

Գերմանական Germanwings ավիաընկերության A320 ինքնաթիռի երկրորդ օդաչու Անդրեաս Լյուբիցը, որի գործողությունները հանգեցրել էին օդանավի կործանմանը, ողբերգության նույն օրը մեկ այլ ինքնաթիռով փորձեր է կատարել, գրում է korrespondent.net-ը:

27-ամյա Լյուբիցը փորձել է ինքնաթիռի կտրուկ իջեցումը Դյուսելդորֆից Բարսելոնա թռիչքի ժամանակ (օդաչուն ինքնաթիռը կործանել է հետադարձ չվերթի ժամանակ):

Նշվում է, որ ինքնաթիռի տվյալ կտրուկ իջեցման մեջ ոչ մի անհրաժեշտություն չի եղել:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ A320 ինքնաթիռի «սև արկղերի» ուսումնասիրությունը հաստատել է օդաչուի մեղավորության մասին կասկածները: A320-ի երկրորդ օդաչուն բուժում է անցել ինքնասպանության հակվածության պատճառով: Նշենք, որ ինքնաթիռը կործանվել է մարտի 24-ին։