Դոլարի վաճառքը 485 դրամի է հասել, և նման ցուցանիշ երբևէ չի եղել արտարժույթի կարգավորումից հետո


10:24 , 6 մայիս, 2015

Tert.am-ը գրում է.

Մեկ ամերիկյան դոլարը երեկ և այսօր ՀՀ բանկերի կողմից վաճառվում է 485 դրամ առավելագույն փոխարժեքով, համաձայն Rate.am կայքի:

Սա  անցած տարվա արտարժույթների տատանմանը հաջորդած կարգավորման փուլից հետո ամենաբարձր փոխարժեքն է մեկ ամերիկյան դոլարի համար:

Դոլարի վաճառքի նվազագույն փոխարժեքը 483 ՀՀ դրամ է: Մեկ եվրոյի վաճառքի առավելագույն փոխարժեքը  548 ՀՀ դրամ է, նվազագույնը` 543:

Հիշեցնենք, որ ապրիլի 24-ի  առաջ, երբ ՀՀ էին գալիս բազմաթիվ զբոսաշրջիկներ, եվրոյի առավելագույն  փոխարժեքը կազմում էր 515, նվազագույնը` 512 ՀՀ դրամ: