09:36 , 6 մայիս, 2015
Tert.am-ը գրում է.
Մայիսի 6-ին, ժամը 04.59-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի Թառաթումբ գյուղի 12-րդ փողոցի տներից մեկի բակ է ներխուժել արջը և վնասել մեղվի փեթակներ. անհրաժեշտ է օգնություն:
Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ-ը, դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ ՕԽ-ն:
Պարզվել է, որ արջը մտել է Լ. Ե.-ին պատկանող տան բակ, վնասել 1 մեղվի ընտանիք. բնակիչների բարձրացրած աղմուկից հեռացել է հարակից անտառ: