Արտագաղթն ու արտադրության փլուզումն իրենց դրական ազդեցությունն են ունենում Երևանի վրա


08:03 , 6 մայիս, 2015

Արտագաղթն ու արտադրության փլուզումն իրենց դրական ազդեցությունն են ունենում Երևանի վրա: Օդը մաքրվել է:
Այգումս հայտնվել են սարյակներ ու սոխակներ: 
Սարյակներն աննման են երգում, ճկճկացնում, սուլում:
Սոխակները դեռևս լուռ են, երևի դեռ սեզոնը չի երգելու:
Հույս ունեմ՝ մի քանի տարուց փողոցներում արջեր, վարազներ կհանդիպեն: Ժամանակին այս տարածքում առյուծներ, եղջերուներ էլ են եղել: Այդպես են վկայում մատենագիրները: