Boeing ընկերությունը մտադիր է ուղղաթիռակիր-անօդաչու սարքավորում կառուցել


06:53 , 6 մայիս, 2015

1in.am–ը գրում է.

boeing-building

Համացանցում հրապարակվել է ամերիկյան Boeing կորպորացիայի փաստաթղթերից մեկը, որտեղ ասվում է, որ ընկերությունն աշխատում է անօդաչու սարքավորման և ռազմատրանսպորտային ինքնաթիռի սիմբիոզի վրա, հաղորդում է Naked Science-ը:

Ելնելով համացանցում հրապարակված պատկերներից՝ երկշարժիչային ուղղաթիռը կամրացվի անօդաչու սարքավորման մեջքին: Նման սիմբիոզի շնորհիվ երկու ապարատների հնարավորություններն էլ կմեծանան:

Ինչպես նշվում է, միավորված սարքավորման արագությունը զգալիորեն կգերազանցի այն արագությանը, որը կարող են զարգացնել ուղղաթիռն ու անօդաչու սարքավորումը միասին: