Google-ը ձեռք է բերել Timeful հավելվածը


04:56 , 6 մայիս, 2015

Tert.am–ը գրում է.

Google ընկերությունը հայտարարել է Timeful սկսնակ կազմակերպության ձեռքբերման մասին, որը արտադրել է  iOS օպերացիոն համակարգով աշխատով հեղինակային Timeful հավելվածը։ Այս մասին գրում է oszone.net-ը:

Նշվում է, որ հավելվածը նախատեսված է ժամանակի և օրակարգի կարգավորման համար:

Օրինակ՝ եթե օգտատերը ցանկանում է շաբաթական մեկ օր գնալ զբոսնելու, ապա հավելվածը վերլուծում է անձի օրակարգը և հայտնում է, թե որ օրը և որ ժամին ավելի հարմար կլինի իրականացնել զբոսանքը, և դրա մասին հետագայում հիշեցում է կատարում:

Google-ը պատրաստվում է այն ինտեգրել իր «Օրացույց», Gmail և այլ հավելվածներում:

Google-ը չի հայտնել գործարքի արժեքի մասին, ինչպես նաև՝ այն մասին, թե արդյո՞ք Timeful-ի 20 աշխատակիցները ևս ներգրավվելու են խոշոր ընկերության աշխատակիցների շարքում: