Պարագվայում հրաժարվել են աբորտ անել բռնաբարությունից հղիացած 10-ամյա աղջնակին


02:52 , 6 մայիս, 2015

Tert.am–ը գրում է.

Հարավային Ամերիկայում գտնվող Պարագվայում հրաժարվել են խորթ հոր կողմից բռնաբարության ենթարկված և հղիացած 10 տարեկան երեխային հղիության արհեստական ընդհատում անել։ Այս մասին գրում է Reuters-ը:

Պարագվայի առողջապահության նախարարը մերժել է աղջկա մոր՝ երեխայի հղիությունն ընդհատելու մասին դիմումը, ինչը մեծ աղմուկ և դժգոհություն է առաջացրել մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող խմբերի մոտ, ովքեր կարծում են, որ երեխայի կյանքին, ֆիզիկական և հոգեբանական առողջությանը վտանգ է սպառնում:

Նշվում է, որ երեխան արդեն 5 ամսեկան հղի է: Նշվում է, որ բռնարար 42-ամյա խորթ հայրը փախուստի է դիմել, և նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել: