01:33 , 6 մայիս, 2015
Tert.am–ը գրում է.
Ռուսաստանն ու Ադրբեջանը բանակցություններ կսկսեն մրգի ու բանջարեղենի համար միևնույն մաքսային վերահսկումը սահմանելու համար: Այս մասին հայտնում է «Ռոսսիյսկայա գազետան»: Համապատասխան հրահանգ է տվել Դմիտրի Մեդվեդևը:
Համաձայնության գալու դեպքում ձեռնարկատերերի ծախսերը կրկնակի կնվազեն, երկկողմ առևտուրը կաշխուժանա: Անհրաժեշտ փաստաթղթային - իրավական հիմքերը, որ նախատեսվում է ստեղծել, կարագացնեն տեղափոխության ընթացքում անհրաժեշտ մաքսային գործողությունները:
Մրգից ու բանջարեղենից բացի դա կհեշտացնի նաև ադրբեջանական ծառերի, բույսերի, ծաղիկների, կանաչիների, ընկույզների մուտքը Ռուսաստան: