Շատ անմարդկային ու էժանագին քայլ սուպերմարկետներից մեկի կողմից


01:23 , 6 մայիս, 2015

Ուրեմն մտնում ես ներս, գտնում ես քո ուզած ապրանքը, տեսնում ես՝ մատչելի/էժան տարբերակներն ամենավերևում են, որ միջին հասակ ունեցող մարդը չի կարող իջեցնել ու վերցնել, իսկ ամենաներքևում և դիտողի ուշադրության կենտրոնում շարված են միևնույն ապրանքի ամենաթանկարժեք տեսականիները: Նույն պատկերը գրեթե բոլոր տեսակի ապրանքների պարագայում է: Ընդ որում, վաճառող էլ այդ հատվածում չի կանգնում, որպեսզի հնարավոր լինի խնդրել ամենավերևից իր իջեցնել, ուստի հաճախորդների մեծ մասը կամ ամենաթանկ տեսակն էր վերցնում, կամ էլ թողնում-հեռանում էր կողքի խանութներ: ‪#‎ՄիԱրեքՏենց‬