Ծխող մարդկանց համար թոքերը մաքրելու հիանալի եղանակ


00:22 , 6 մայիս, 2015

Tert.am-ը գրում է.

Ծխելը թողնելը միանշանակ ամենահեշտ  գործընթացներից չէ: Եթե պատրաստ եք այդ «արմատական» քայլը կատարելուն, Healthy and Natural Life-ն առաջարկում է առօրյա սննդակարգում ներառել հետևյալ մթերքները:

Սոխ

Կարմիր և սպիտակ սոխը հայտնի է իր տարբեր օգտակար  հատկանիշներով, որոնցից է քաղցկեղի և չարորակ ուռուցքների առաջացման  կանխումը: Այն նաև արդյունավետորեն կանխում է շնչառական ուղիների բորբոքումը:

Կոճապղպեղ

Այս արևելյան համեմունքը հայտնի է իր բուժիչ հատկություններով, որոնցից է նաև թոքերում ծխելու հետևանքով կուտակված սեկրեցիան (գեղձազատում) վերացնելու համար:

Քրքում

Այս համեմունքը հարուստ է վիտամիններով և հանքանյութերով և պարունակում է օմեգա 3 ճարպաթթու: Քրքումն ունի հակավիրուսային, հակաքաղցկեղային և հակաբակտերիալ հատկություն:

Թոքերը մաքրելու համար անհրաժեշտ հրաշք-թուրմ պատրաստելու բաղադրատոմսը`


400 գրամ սոխ,

1 լիտր ջուր,

400 գրամ շաքարավազ,

2 թեյի գդալ  քրքում

Փոքր չափսի կոճապղպեղի արմատ:

Պատրաստման եղանակը`

Անհրաժեշտ է շաքարավազը  եփել  ջրում, ապա լվանալ սոխը,  4  մասի բաժանել և կոճապղպեղի արմատի հետ ավելացնել ջրին: Հենց սկսի լավ եռալ, պետք է ավելացնել քրքումը, իջեցնել կրակը: Եփել, մինչև ջրի ծավալը կիսով չափ պակասի: Քամել, պահել ապակյա տարայի մեջ: Սառչելուց հետո դրեք այն սառնարանը: Օգտագործել պետք է սոված ստամոքսով` 2 թեյի գդալ՝ առավոտյան ուտելուց առաջ և երեկոյան` վերջին ճաշից երկու ժամ առաջ: