Ֆրանսիայում միջին թոշակը կազմում է 1032 եվրո


23:06 , 5 մայիս, 2015

1430809091_988892_371in.am-ը գրում է.

Համաձայն Ֆրանսիայի՝ Ծերության ապահովագրության ազգային դրամարկղի` բազային թոշակն ամսական կազմում է 1032 եվրո, գրում է La Figaro-ն:

13.68 մլն թոշակառուից 6.11 մլն-ը տղամարդիկ են, իսկ 7.56 մլն-ը` կանայք: 2014-ին Ֆրանսիայում թոշակառուների միջին տարիքը անցած տարիների համեմատ մեծացել է` դառնալով 73.6 տարեկան: