Ի՜նչ շշմելու գենետիկա ունենք


22:56 , 5 մայիս, 2015

Բայց ինչ շշմելու գենետիկա ունենք: Երկրում աղքատության աստիճանը մեծ է, առողջության մակարդակը՝ ցածր: Կրթությունը մեծ մասամբ ձևական է, միայն հատուկենտ անհատներ են գնահատում դրա արժեքը: «Վագոններով» տնտեսագետ ունենք, տնտեսություն չունենք: Մի քաղաքացուն տաս չինովնիկ ունենք: Վատ է, շատ վատ է ամեն ինչ, հասկացանք, բայց... Գենն իրենն անում է: 
Արդյունքում աղքատ ընտանիքների տղերքը բանակում հերոսանում են: Անառողջ մարդիկ գումար են հանգանակում հիվանդ երեխայի համար: Համատարած տխուր, դեպրեսիվ մթնոլորտում ֆեյսաբնակներն իրենց ներսից հայթայթում են դրական տրամադրության մի քանի փշուր, որ իրար հետ կիսվեն: Այս ազգը 90-ականներ է տարել, դիմացավ, սրան էլ կդիմանա: 
Ջան, ժողովուրդ ջան, չնեղվեք։