Լեհաստանի առաջատար ամսրագիրը մայիս ամսվա համարի հիմնական թեմա է ընտրել Հայոց ցեղասպանությունը


21:13 , 5 մայիս, 2015

Լեհաստանի հեղինակավոր պատմագիտական մասնագիտացված պարբերականներից մեկը` «w SIECI HISTORII» («Պատմության ցանցերում») ամսագիրը, մայիս ամսվա համարի հիմնական թեմա է ընտրել Հայոց ցեղասպանությունը` այն նվիրելով 100-րդ տարելիցին և զետեղելով ամսագրի շապիկին:
Ամսագրում հրապարակվել են Պավել Սկիբինսկու, Դոմինիկա Մարիա Մակիոսի, Մոնիկա Ագոպսովիչի, Թադեուշ Իսակովիչ-Զալեցկու, Գրեգորժ Պոլակի, Գրեգորժ Կուխաչրչիկի հոդվածները, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանությանը, Լեհաստանի հայ համայնքի պատմությանը, լեհական մամուլում Հայոց ցեղասպանությանը վերաբերող հրապարակումներին և այլն: