Ինչ կերպարով էին ներկայացել Քենդալ Ջենները, Մադոննան և այլ աստղերը Մետ Գալային հաջորդած խնջույքին (PHOTO)


20:00 , 5 մայիս, 2015

1. Լեդի Գագա

No changes here: Lady Gaga took her outfit straight to the outfit with no time spared on a change

Ինչպես Մետ Գալային, այնպես էլ դրան հաջորդած խնջույքին Լեդի Գագան ներկայացել էր մեդուզայի կերպարանքով։ Միայն թե նա սև-սպիտակ ծոպավոր թիկնոցը փոխարինել էր ամբողջովին սև թիկնոցով։

Doubling up: The singer and the designer both wore black as they continued the party

Մի խոսքով, ծովային հրեշի կերպարանքը Լեդի Գագային շատ հոգեհարազատ է։ Նրան ուղեկցում է այն նույն բարի սամարացին, էհ, չինացին, որը Մետ Գալայի ժամանակ էլ էր օգնության ձեռք մեկնել բարձրակրունկների ու գռեհիկ հագուստի սիրահար աստղին։  

A helping hand: The 29-year-old was helped up the stairs in her treacherous shoes by the designer of her dress

2. Ռիհաննա

In you go: The songstress adjusted herself before entering the popular New York club 

Մինչ բոլորը քննարկում էին Ռիհաննայի երկարաքղանցք զգեստը, որով նա ներկայացել էր Մետ Գալային, ու դրա հետ կապված մեմեր պատրաստում, նա էլ ավելի ցնցող զգեստ հագավ ու համարձակ ուղևորվեց Մետ Գալային հաջորդող խնջույքին։ Ռիհաննայի հագուստն այնքան բաց էր, որ ի ցույց էր դնում նրա բարեմասնությունները, ինչը նյարդայնացնում էր երգչուհուն ու ստիպում ամոթխած հարսիկի պես ձեռքերով շարունակ շտկել զգեստը։ 

3. Քենդալ Ջեններ

All change! Kendall Jenner flaunted her incredible figure in her post Met Gala outfit as she went to Rihannas party at Up & Down in New York on Monday night

Երիտասարդ մոդել և ռիելիթի աստղ Քենդալ Ջենները Մետ Գալայի խնջույքին ներկայացել էր կաշվե թոփով ու կաշվե նարնջագույն կիսաշրջազգեստով։ Աքսեսուարների հարցում նա մինիմալիստական մոտեցում էր ցուցաբերել։ Միայն մի մանյակ էր զարդարում նրա պարանոցը։ Քենդալն անգամ պայուսակ կամ կլատչ չէր վերցրել։ Այստեղ նա իր հարազատ քրոջ՝ Քայլի Ջենների հետ էր եկել։

Im here too! Kendall made her way into the soiree on the arm of her 17-year-old sister Kylie, who also had her legs out 

4. Քայլի Ջեններ 

All smiles: She may not have been invited to the red carpet event, but she wasnt going to miss the party

Քայլի Ջենները ներկայացել էր սպորտային ծովափնյա հագուստով։ Ցանցավոր տոպ, ջինսե շորտեր և մինիմալ աքսեսուարներ, մի խոսքով, եթե չլինեին բարձրակրունկ երեկոյան կոշիկները ու վառ դիմահարդարումը, կարող էինք հանգիստ ասել, որ ռիելիթի աստղն անպաճույճ տեսքով է գնացել խնջույքին։ 

5. Մադոննա

No holding back: Madonna appeared to have borrowed her 18-year-old daughter Lourdes clothes as she attended the Met Gala afterparty at Up & Down in New York on Monday night

Այնպիսի տպավորություն է, ասես Մադոննան դստեր թինեյջերական հագուստն է փոխառել ու հենց դրանով ներկայացել Մետ Գալային հաջորդող խնջույքին։ Ցանցավոր զուգագուլպա, ոսկեգույն ռաբիս պայուսակ,  կիպ շապիկ, բայկերական ձեռնոցներ ու կաշվե բաճկոն... Մի քիչ շատ համարձակ չէ՞ մոտ 60 տարեկան կնոջ համար։ Թերևս այո, բայց ոչ Մադոննայի։ 

Not-so-covered: Madonna flaunted her impeccable legs in the tiny shorts

6. Ջենիֆեր Լոուրենս

Beach babe: Jennifer was finally letting her hair down to reveal her flowing new golden tresses 

Ջենիֆեր Լոուրենսը խնջույքին ներկայացել էր արծաթագույն զգեստով, որը համադրված էր նույն գույնի աքսեսուարներով՝ արծաթագույն բոկոտիկներ, արծաթագույն ապարանջաններ ու արծաթագույն մանյակ ու մի փոքր ավելի մուգ երանգ կլատչ։ Իհարկե, չի կարելի ասել, որ Լոուրենսի ոճաբանները փայլուն աշխատանք են կատարել՝ ստանալով միատոն կերպար, բայց դե նա գոնե ստիպված չէ Ռիհաննայի պես րոպեն մեկ ձեռքերով շտկել հագուստը՝ խայտառակությունից խուսափելու համար։ 

 7. Ռիտա Օրա

After party: Rita Ora as slipped into something racier corset with plenty of cleavage on show as she hit the Diamond Horseshoe after party, following the Met Gala on Monday night

Ռիտա Օրան այս խնջույքին ներկայացել էր սովորականից ավելի համեստ հանդերձանքով։ Նրա տեսքն ավելի շուտ գործնական էր, քան տոնական։ Նա կրում էր դասական ոճի սպիտակ կոստյում, խոր լանջաբացվածքով սեղմիրան ու աչքի ընկնող խոշոր մանյակ։ 

Little crimson touches: Despite changing into a white suit, Rita still had on her red lipstick and nails

8. Ջոան Սմոլզ և Մայլի Սայրուս

Show stopper: Joan knew how to make an impact her skintight ensemble Star turn: Jennifer Lawrenc and Miley Cyrus wore radically different but no less distinctive outfits on Monday evening

Պուերտոռիկացի թոփ մոդել Ջոան Սմոլզը և Մայլի Սայրուսն այն աստղերից են, ովքեր ալարել են Մետ Գալայից հետո զգեստափոխվել և ներկայացել են դրան հաջորդած խնջույքին նույն հագուստով։ Ի դեպ, Մայլիի հագուստն ամենաանհաջող զգեստների թվում էր դասվել, սակայն երգչուհին հավանաբար այնքան է հավանել այն, որ ոչ մի կերպ հագից չի հանում։