Քրիստոսին էլ քաղաքականացրին, և դրանից հետո մենք քրիստոնյա կոչվելու իրավունք ունե՞նք


17:35 , 5 մայիս, 2015

Քրիստոսին էլ քաղաքականացրին, և դրանից հետո մենք հայ, քրիստոնյա կոչվելու իրավունք ունե՞նք։ Հետո պետք է ասեն, որ մենք առաջին քրիստոնյա ա՞զգն ենք։ Միգուցե դրա մե՞ջ էլ առաջինը ցանկացան ոմանք լինել։ Ի՞նչ է՝ հեռուստատեսության այլ անուն չկա՞ր։ Հազար ամոթ, ու հիմնադիրները չեն կաշկանդվում ասել, որ այն լինելու է «հիմնականում քաղաքական նպատակ ունեցող հեռուստաընկերություն՝ հոգևոր-մշակութային լրացումներով հանդերձ»... Հասկացանք՝ խոսքի ազատություն, խղճի, դավանանքի, բայց ո՞վ է թույլ տվել այդպես ոտնահարել հավատացյալների իրավունքները, ո՞ւր է նայում Մայր Աթոռը, թեև, չասեմ, թե ուր, երևի նոր բանկին... Երբ Մուհամեդին ծաղրում են, արյան գետեր են հոսում, երբ խաչքար են ջարդում, աղմուկ է բարձրանում: Բա սա ինչպե՞ս անվանել։ Ո՞ւր են հիմա նրանք, ովքեր ժամանակին ինձ մեղադրում էր բանկային հաշիվը քննադատելու մեջ... Ինչո՞ւ այս երևույթին ըստ արժանվույն չեն արձագանքում... Թեև ո՞վ ինչ ձեն կհանի... Ձայն բարբարոյ հանապատի։