Բաղադրությունը
Ձու 2 հատ
Կաթ 1 ճաշի գդալ
Շաքարավազ 1 բաժակ
Մուրաբա 1 բաժակ ըստ ցանկության (մոշ, սև հաղարջ, սալոր կամ հապալաս)
Սոդա 2 բաժակ
Այլուր 2 բաժակ
Կրեմ
Թթվասեր 2 բաժակ
Շաքարի փոշի 1/2 բաժակ
Պատրաստման եղանակը
Խմորի համար ձու հարել, ավելացնել շաքարավազը, հարել: Ավելացնել կաթը, մուրաբան, այլուրը, սոդան: Լավ խառնել: Թխել 180 աստիճան ջեռոցում, մինչև պատրաստ լինելը: Հանել ջեռոցից, թողնել՝ սառչի և մեջտեղից կիսել երկու մասի:
Կրեմի համար թթվասերը հարել շաքարի փոշու հետ: Քսել տորթին և դնել սառնարան մոտ 1 ժամ:
Բարի ախորժակ։