Մետ Գալայի ամենաանհաջող զգեստները (PHOTO)


15:00 , 5 մայիս, 2015

Մետրոպոլիտեն թանգարանի Հանդերձների ինստիտուտի ամենամյա գալա երեկոյի տոմսի արժեքը 25,000 դոլար արժե, սակայն այս տեսարժան միջոցառմանը ներկա գտնվելու համար արժե այդքան գումար ծախսել, մանավանդ, որ հավաքված գումարն օգտագործվելու է բարեգործական նպատակներով։ Ամեն տարի Մետ Գալայի շրջանակներում կազմակերպվող նորաձևության ցուցադրության համար ընտրվում է կոնկրետ թեմատիկա, որին համապատասխան էլ աստղերը զգեստավորում են։ Այս տարվա թեմատիկան չինական մշակույթն էր։ Որոշ աստղեր համը հանել էին ու հերթական անգամ ապացուցել, որ իրենք ճաշակ ասվածից մղոններով հեռու են։

Eastern influence: It explores the way Chinese art and aesthetics have been interpreted by the West over the years

1. Սարա Ջեսիկա Փարկեր

She doesnt disappoint: The actress wore an extravagant flame-like red and white headdress by Philip Treacy She doesnt disappoint: The actress wore an extravagant flame-like red and white headdress by Philip Treacy

Սա առաջին անգամը չէ, որ Սարա Ջեսիկա Փարկերը զարմացնում է իր երկրպագուներին իր էքստրավագանտ կերպարներով։ Միայն թե մարդիկ միշտ չէ, որ հաճելիորեն են զարմանում աստղերի տարօրինակ փորձակումներից։

Striking at every angle: Sarah twirled in her black satin gown, which was designed in collaboration with H&M Striking at every angle: Sarah twirled in her black satin gown, which was designed in collaboration with H&M

Սարա Ջեսիկա Փարկերը ներկայացել էր դիզայներ Ֆիլիպ Թրեյսիի կողմից մոդելավորված կարմիր ու սև զգեստով։ Թվում է, թե ոչինչ, զգեստն այնքան էլ վատը չէ, սակայն նա այս զգեստը համադրել էր մի այնպիսի գլխազարդի հետ, որով առավելագույնը կարող էր սիրոողական թատերական խմբակում մեդուզայի դեր կատարել։ Մենք իհարկե չենք կասկածում նրա դերասանական ունակությունների վրա, սակայն հաստատ չարժեր շփոթել Մետ Գալան սիրողական թատերախմբի հետ։ Ուշագրավ է նաև աքսեսուարների ընտրությունը։ Այնպիսի տպավորություն է ստեղծվում, ասես Սարան ունեցած բոլոր մատանիներն ուզում էր միանգամից ցուցադրել, կամ էլ գուցե նորաձև է ցուցամատին միանգամից 3-4 մատանի կրել։ Դե որ մյուս մատներն էլ չնեղանային, Սարան դրանք էլ առանց մատանու չէր թողել։ Էլ չասենք, որ անիմաստ է գրեթե միևնույն ապարանջանները կրել երկու ձեռքերին էլ։ Մի խոսքով, այս կերպարը կարելի է նկարագրել մի բառով՝ «перебор»:

2. Լեդի Գագա

A severe look: Lady Gaga teamed a netted custom Alexander Wang for Balenciaga black and white robe with a headdress, sparkly platforms, and extreme eyebrows A severe look: Lady Gaga teamed a netted custom Alexander Wang for Balenciaga black and white robe with a headdress, sparkly platforms, and extreme eyebrows

Լեդի Գագան չէր պատրաստվում երեկույթի միակ մեդուզայի տիտղոսը թողնել Սարա Ջեսիկա Պարկերին։ Նա ևս ներկայացել էր այս էկզոտիկ ջրային արարածի կերպարանքով։ Միայն թե ի տարբերություն Սարա Ջեսիկա Փարկերի՝ նա չէր մոռացել լողաթևերի մասին։ Դե մենք իհարկե գիտենք, որ լայն թևքերով կիմոնոյատիպ խալաթները չինական մշակույթում լայն տարածում ունեն, սակայն սա ավելի շատ չինական կիմոնոյի տնազ է հիշեցնում։ Այս սև-սպիտակ հանդերձի ծոպերն էլ ասես մեդուզայի թեփուկները լինեն։ Մի խոսքով, Սարա Ջեսիկա Պարկերը և Լեդի Գագան կարող էին հանգիստ մասնակցել «Ջրային աշխարհ» կամ «ծովային հրեշներ» թեմատիկայով նորաձևության ցուցադրության։

A helping hand: The 29-year-old was helped up the stairs in her treacherous shoes by the designer of her dress

Միայն թե Լեդի Գագան այնքան բարձրակրունկ կոշիկներ է հագել, որ ոչ միայն ջրի մեջ լողալ, այլև ցամաքում տեղաշարժվել չի կարողանում, բայց դե այստեղ նրան օգնության ձեռք է մեկնում բարի սամարացին, վայ, կներեք, բարի չինացին։ Ավելացնենք միայն, որ այս զգեստի հեղինակը հայտնի դիզայներ Ալեքսանդր Վանն է։  

3. Մայլի Սայրուս

Punk was two years ago!: Miley Cyrus appeared to have the theme mixed up in studded Alexander Wang and with freshly dyed blue hair

Մայլի Սայրուսը ևս որոշել էր երեկույթին ներկայանալ Ալեքսանդր Վանի մոդելավորած զգեստով։ Սա Վանի արդեն երկրորդ անհաջող զգեստն է նույն գալայի ընթացքում։ Այս դիզայներն ակնհայտորեն չինական մշակույթի ավելի խոր ուսումնասիրության կարիք ունի։

Hot stuff: The former Disney princess posed with pal Zoe Kravitz, who was sizzling in a silver chain mail creation Անճաշակ փայլփլուն ուլունքներով ու ուր պատահի բացված գրգռաճեղքերով այս ռաբիս զգեստը մի տեսակ բնականից ավելի նեղ է ցույց տալիս Մայլիի ուսերը, արդյունքում խեղճ աղջիկը հաստագլուխ է երևում։ Կողքերի գրգռաճեղքերն ի ցույց են դնում ոչ միայն բարակ իրանը, այլև կողերի ոսկորները։ Սանրվածքի մասին էլ խոսք չկա. բորբոսագույն մազերն այնպես են սվաղել Մայլիի գլխին, որ նա թրջված մուկ է հիշեցնում։

4. Սոլանժ Նոուլզ

Talk about eye-catching: Solange Knowles ensured everyone was looking at her in a very unusual Giles Deacon creation

Ի տարբերություն  իր քույր Բեյոնսեի՝ Սոլանժ Նոուլզը նորաձևության ցուցադրության ընթացքում ի ցույց չէր դրել բարեմասնությունների 90 տոկոսը, սակայն նրա հանդերձանքն էլ պակաս ուշագրավ չէր։ Այնպիսի տպավորություն է ստեղծվում, ասես Սոլանժը ո՛չ կզակ ունի, ո՛չ պարանոց, ո՛չ թևեր։ Ծնկներին հասնող այս լայնաքղանցք զգեստն ավելի շատ էխոգրաֆիայի սարքի էկրան է հիշեցնում, քան երեկոյան զգեստ։ Մնում է միայն կռահել՝ աղջիկ է, թե տղա։ 

5. Քեթի Փերի և Մադոննա

Team Moschino: Katy Perry and Madonna coordinated in cleavage-baring gowns and had a giggle on the red carpet

Այս երկու համաշխարհային աստղերը միանման զգեստներով են ներկայացել գալային։ Պարզ չէ, թե ով է ումից «թխել», սակայն բացառված չէ նաև, որ սա սոսկ զուգադիպություն լինի։ Նրանց երկուսի զգեստներն էլ գնվել են «Moschino» նորաձևության տնից։ Մադոննայի ու Քեթի Փերիի զգեստները նախշազարդված են գրաֆիտիով. երգչուհիները հավանաբար տեղյակ չեն, որ գրաֆիտիի հայրենիքը ոչ թե Չինաստանն է, այլ Ամերիկան։ Եթե այս երգչուհիները հայտնվեին ամենաանճաշակ զգեստների մրցույթի եզրափակիչ փուլում, ամենայն հավանականությամբ հաղթող կճանաչվեր Քեթին՝ իր լայնքափեշ «կավճոտ» զգեստով։

6. Դիանա Կրյուգեր

Մոդել և դերասանուհի Դիանա Կրյուգերը կարծում է, որ բավական է մի ծաղիկ դնել մազերի մեջ, ու չինուհու կերպարը պատրաստ է։ Նա ներկայացել էր երեկույթին անթև շապիկով, սեղանի սփռոցի կամ վարագույրի կտորից կարված թափանցիկ լայնափողք անդրավարտիքով ու սպիտակ բոկոտիկներով։ Ինչ ասես, աղջիկն այսպես է պատկերացնում ժամանակակակից չինուհուն։

7. Կարա Դելևին

Bucking the trend: While most of the female guests wore gowns, (L-R) Diane Kruger, Cara and Sienna Miller picked trouser looks

Անվիճելի է, որ մոդել Կարա Դելևինի դաջվածքը չինական մոտիվներով է, սակայն նույնը չենք կարող ասել նրա կիպ կոմբինիզոնի մասին, որը մեղմ ասած այնքան էլ համապատասխան չէ գալայի թեմատիկային։ 

Reminiscing: Reese exchanged air kisses with a (temporarily) tattooed Cara Delevingne, a year after a video of the actress struggling to pronounce the models name went viral

Իհարկե, երեկույթի անճաշակ հագուստների ցուցակն այսքանով չի սահամափակվում, սակայն բոլոր անճաշակ աստղերին անդրադառնալն անիմաստ է։ Նրանք, միևնույնն է, անդրդվելի են։