Նեպալում պատվաստում են երեխաներին. առկա է համաճարակների բռնկման լուրջ վտանգ


13:22 , 5 մայիս, 2015

unicefnepal1in.am-ը գրում է.

Նեպալում երկրաշարժից ողջ մնացած երեխաներին կենթարկեն տարբեր հիվանդությունների դեմ պատվաստումների։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Մարդասիրական կազմակերպությունները նախազգուշացնում են Նեպալի տուժած շրջաններում հիվանդությունների լուրջ բռնկումների հնարավորության մասին։

Նրանց խոսքով՝ աղտոտված ջուրը, սանիտարահիգիենիկ վատ պայմաններն ու նորմալ կացարանի բացակայությունը ողջ մնացածների առողջությունը դնում են վտանգի տակ։

Կազմակերպությունները կկենտրոնացնեն ջանքերը մոտ 1 մլն երեխաների օգնությանը։ Անցկացվում են կարմրուկի և այլ հիվանդությունների դեմ պատվաստման ծրագրեր։

Հիշեցնենք, որ զոհերի թիվը գերազանցում է 7000-ը։