Ներիշխանական գզվռտոցը կամաց-կամաց սկսվում է


12:41 , 5 մայիս, 2015

Արդեն թիվը չեմ հիշում, թե որ հարձակվողական հրապարակումն է նվիրվում Սեյրան Օհանյանի կնոջը... Բացասական այս հարձակումները միայն մի բանի մասին են խոսում. պալատական պատվերները պատվերների հետևից իշխանության 2-րդ դեմք լինելու հարց են լուծում... (հրապարակումներ կան, որ պարզապես օբյեկտիվ ինֆո են ներկայացնում)...

Լինելով ընդդիմադիր՝ ինձ մի հարց է հետաքրքրում, եթե իրար դեմ հարց ունեն, ինչի՞ են կանանց խառնում, բան ունեք՝ իրար ասեք... Որ հանկարծ էդ նույն բանն ընդդիմադիր գործչի կողմից արվի, միանգամից կպիտակավորեք, թե ընտանիք են մտնում, հիմա հարց. ձեզ կարելի է՞ ընտանիք մտնել։

Բայց ողջ հարցը կայանում է նրանում, որ ոչ թե 1-ին դեմքի խնդիր են լուծում, այլ 2-րդի...