Վրաստանի խորհրդարանում ընդդիմությունը չի քվեարկի նոր կաբինետի օգտին


10:10 , 5 մայիս, 2015

783961in.am-ը գրում է.

Վրաստանի խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները՝ «Ազատ դեմոկրատներից», ինչպես նաև նախկին իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատգամավորները մտադիր չեն քվեարկել նախարարների կաբինետի թարմացված կազմին վստահություն արտահայտելու օգտին։ Նոր կազմը ներկայացրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ փոխանցում է Gruziya Online-ը։

Խորհրդարանի կողմից կառավարությանը վստահության քվե արտահայտելն անհրաժեշտություն է դարձել գործող կազմի 1/3-ի փոփոխումից հետո։

«Ազատ դեմոկրատներ» խմբակցության անդամ Վիկտոր Դոլիձեն լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ դա կապված է քաջ հայտնի պատճառի հետ՝ կուլիսների հետևից միանձնյա կառավարման։