Հայաստանը պաշտոնապես հրաժարվել է մասնակցել ''Եվրատեսիլ-2012''-ին


13:18 , 7 մարտ, 2012

Վերջապես կողմնորոշվեցինք: Հայաստանը պաշտոնապես հրաժարվել է մասնակցել ''Եվրատեսիլ-2012''-ին: Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը Եվրոպական հեռարձակողների միությանը պաշտոնապես տեղեկացրել է, որ այս տարի Հայաստանը չի մասնակցի Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ-2012» երգի համաեվրոպական մրցույթին: Տեղեկատվությունը արդեն տեղադրված է «Եվրատեսիլ»-ի պաշտոնական կայքում: