Ադրբեջանում մարդու իրավունքները ոտնահարված են


17:35 , 2 մայիս, 2015

Freedom House-ի նոր նախագահ, միջազգային իրավապաշտպան Մարկ Լագոնն իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի մասին:
Freedom House-ի նախագահը հայտարարել է, որ իր կազմակերպությունը մտահոգված է Ադրբեջանում քաղաքացիական հասարակության վրա գործադրվող ճնշումների կապակցությամբ: Նա միջազգային հանրությանը կոչ է արել ուշադրություն դարձնել Ադրբեջանում մամլո ազատության տխուր վիճակի վրա: 
Ի դեպ, Freedom House-ը ներկայացրել է Մամուլի ազատություն 2015 զեկույցը, որում Ադրբեջանը 199 երկրների ու տարածքների թվում զբաղեցրել էր 188-րդ հորիզոնականը` ճանաչվելով անազատ երկիր: