Արագ և առանց դիետայի նիհարելու լավագույն տարբերակը


17:11 , 2 մայիս, 2015

Հինգ խորհուրդ, որոնց օգնությամբ Դուք շատ արագ կնիհարեք առանց որևէ դիետայի և սննդակարգի հարցում խիստ սահմանափակման:

1.Եփեք թունդ սուրճ, վրան լցրեք դարչին, վանիլին և կարմիր պղպեղ: Օրվա ընթացքում այսպիսի խառնուրդը կօգնի արագացնել նյութափոխանակությունը: Սա աշխատող միջոց է, բայց չխմեք շատ, հիշեք Ձեր առողջության մասին:

2. Ամեն անգամ սնվելուց առաջ կերեք կես հատ թուրինջ. այն լավագույն միջոցն է ճարպակալման դեմ:

3. Լցրեք բաժակի մեջ տաք ջուր և վրան ավելացրեք դարչին, թողեք, որ կես ժամ հանգստանա: Արդեն սառը հեղուկի վրա ավելացրեք մեղր: Հեղուկի կեսը խմեք քնելուց առաջ, մնացածն էլ առավոտյան զարթնելիս:

4. Սնվելուց առաջ խմեք 2 բաժակ մաքուր ջուր: Սա ևս կուժեղացնի նյութափոխանակությունը՝ նպաստելով օրգանիզմում սննդի ճիշտ տարրալուծմանն ու նրան, որ այն ճարպի չվերացվի:

5. Մինչև կուլ տալը լավ ծամեք ուտելիքը: Համաձայն բուդիստ վարդապետների հին կարգախոսի՝ «Ուտելիքը պետք է խմել, ըմպելիքը՝ ուտել»: Նրանք հին ժամանակներում աչքի էին ընկնում իրենց նիհարությամբ:

Կիրառելով այս կետերից որոշները՝ Դուք կկարողանաք մեկ շաբաթվա ընթացքում 0,5-2 կգ նիհարել առանց սննդի խիստ սահմանափակումների: Իսկ ահա բոլոր կետերին հետևելու դեպքում մեկ շաբաթվա ընթացքում կկորցնեք 3 կիլոգրամից ոչ պակաս: