Ալյասկայի երկնքում երկու Տու-95 ՀՕՊ գոտի է ներխուժել. ԶԼՄ-ներ


16:02 , 2 մայիս, 2015

pic_579274f14040f2b4b7b4adaad493af691in.am-ը գրում է.

Ռուսական երկու Տու-95 ռազմավարական ռմբակոծիչներ ներխուժել են Ալյասկայի երկնքում ԱՄՆ հակաօդային պաշտպանության նույնականացման գոտի: Այս մասին հայտնում է The Washington Free Beacon-ը՝ հղում անելով Պենտագոնի ներկայացուցիչներին:

Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 22-ին: Ամերիկյան կործանիչները ռմբակոծիչները բռնելու համար օդ չեն բարձրացել: ՀՕՊ նույնականացման գոտին որևէ պետության օդային տարածքը չէ:

Տու-95-ի ներխուժումը ԱՄՆ ՀՕՊ գոտի, որն ամերիկացի զինվորականները դիտարկում են որպես ռուսական հեռահար ավիացիայի մասնակցությամբ զորավարժությունների գարնանային փուլի սկզբի ազդանշան, այս տարի առաջին նման դեպքն է:

Անցած տարի, Օդատիեզերական պաշտպանության հյուսիսամերիկյան հրամանատարության ներկայացուցիչ Ջեֆ Դևիսի տեղեկությամբ, 6 դեպք է գրանցվել, երբ ռուսական ռմբակոծիչներին բռնելու համար օդ են բարձրացել ամերիկյան կամ կանադական կործանիչներ, ինչպես նաև առնվազն 10 դեպք, երբ ռուսական հեռահար ավիացիայի ինքնաթիռները ներխուժել են ՀՕՊ գոտի: