Բաղադրությունը
18 հատ «Հոբելյանական» թխվածքաբլիթ (կամ 15 հատ կաթնային թխվածքաբլիթ)
200 գրամ կարագ
300 գրամ կաթնաշոռ
200 գրամ ելակ
100 մլ կաթ
160 գրամ շաքարի փոշի
20 գրամ կակաո
1 թեյի գդալ վանիլային էսենցիա
Պատրաստման եղանակը
Կարագը և շաքարի փոշու 1/2 մասը խառնել կակաոյի հետ, այնքան խառնել, որ ստացվի միատարր զանգված:
Կաթնաշոռը խառնել մնացած շաքարի փոշուն, ավելացնել վանիլային էսենցիան և հարել:
Թխվածքաբլիթները լցնել կաթի մեջ: Փայլաթիթեղի (фольги) վրա լցնել շոկոլադե զանգվածը ուղղանկյունաձև:
Վերևը դնել թխվածքաբլիթները 3 շերտով: Թխվածքաբլիթնի վրա լցնել կաթնաշոռով խառնուրդը և մեջտեղում դնել ելակը: Զգուշորեն փաթաթել ռուլետի նման՝ բարձրացնելով կողքերը վերև: Թեթև սեղմել և տեղափոխել սառնարան մոտ 2 ժամ: