Չինաստանի ամենագլամուրային փոքրիկը, ում զգեստապահարանի պարունակությունը 200.000 դոլար արժե (PHOTO)


12:00 , 2 մայիս, 2015

Այս շաբաթն առանձնահատուկ էր Չինաստանի Շանքսի նահագում բնակվող այս ընտանիքի համար։ Այս հրաշք բալիկի ծննդյան կապակցությամբ նրա մայրիկը 200,000 դոլար ծախսեց իր փոքրիկի համար ոճային զգեստներ գնելու ու «fashion» թեմատիկայով ծննդյան խնջույք կազմակերպելու համար։ Երեկույթի ընթացքում գլամուրային փոքրիկի ու նրա մայրիկի մասնակցությամբ նորաձևության ցուցադրություն տեղի ունեցավ։ 

A mother has spent $200,000 on outfits for her two-year-old daughters fashion themed birthday party 

Փոքրիկ արքայադուստրն իր ոճային մայրիկի հետ 

Փոքրիկի մայրը տարված է նորաձևությամբ։ Նա գումար չի խնայում դստեր զգեստապահարանը զանազան շորիկներով ու աքսեսուարներով հարստացնելու համար։ Նա աշխարհի ամենատարբեր երկրների արտադրության ու ամենատարբեր բրենդների հագուստ է գնել իր երեխայի համար, այնուհետև վարձել է մի հյուրանոց, որտեղ էլ կայացել է փոքրիկի տարեդարձի խնջույքը։ 

The unnamed mother rented a hotel and runway for the event in Shanxi province, northern China

Մայր ու աղջիկ հաճախ միանման են հագնվում։ 

Երեխան այնքան է մտել մոդելի դերի մեջ, որ պրոֆեսիոնալ մոդելներից էլ անկաշկանդ է պահում իրեն ֆոտոխցիկի առաջ։ Նրա զգեստապահարում գերիշխում է թանկարժեք բրենդների շորիկները՝ «Louie Vuitton», «Dior», «Burberry» և այլն։ Նրա մայրիկն այս զգեստները գնել է Ամերիկայից, Հոնկոնգից ու Կորեայից։

She spent $200,000 in lavish designer outfits for her daughter, including Louie Vuitton, Dior, Burberry and Prada

Գլամուրային փոքրիկի զգեստապահարանը մի ամբողջ կարողություն արժե։ 

Միայն զգեստների վրա ծախսվել է մի քանի միլիոն դրամի համարժեք գումար է ծախսվել՝ չհաշված հյուրանոցի վարձը, պոդիումն ու լուսանկարչի աշխատավարձը։ Սա մի տան գին է, բայց դե հնարավորության դեպքում կարելի է երեխային երես տալ այսպիսի նվերներով: Այս գլամուրային փոքրիկի մայրիկն ասում է, որ ուզում է, որ իր դուստրն ամեն ինչի ամենալավն ունենա այս կյանքում։ Այնուամենայնիվ, երեխան այս ճոխ խնջույքից հազիվ թե շատ բան հիշի, քանի որ ընդամենը երկու տարեկան է։

 The young mother justified the extravagent outlay for the event by saying she just want my daughter to have a better life

Մի փոքր մանկական կոսմետիկա, ու առանց այն էլ գեղեցիկ փոքրիկն ուղղակի անդիմադրելի կլինի։