Ինձ համար մայիսմեկյան տոները լոկ սովետական կարծրատիպ են


03:28 , 1 մայիս, 2015

Քանի որ իսկապես այսօր չունենք բանվոր դասակարգ, ինձ համար մայիսի մեկն ամենևին էլ տոն չէ, ավելին` այդ տոնից միայն սովետական քրտինքի հոտ է գալիս: Իհարկե, հասկանում եմ, որ տոնը սիրողներն ապրում են մի քանի տասնյակ տարիներ առաջվա գունավոր հուշերով, բայց ինձ` մայովկա չգնացած երիտասարդիս համար մայիսմեկյան տոները լոկ սովետական կարծրատիպ է: