1in.am–ը գրում է.
Հինգշաբթի օրը Թուրքիայում ձերբակալվել է դատավորներից մեկը, ով որոշում է ընդունել ազատ արձակել երկրի ղեկավարության դեմ դավադրության գործով կասկածյալներին: Այս մասին գրում է Hurriyet պարբերականը:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Ստամբուլի դատարանը որոշում է ընդունել ազատ արձակել «զուգահեռ պետության» գործում կասկածվող 76 անձանց:
Ստամբուլի դատավոր Մեթին Օզչելիկը, ով ընդունել է վերոնշյալ 76 անձանց ազատ արձակման որոշումը, ձերբակալված է, իսկ նրա գործընկեր Մուստաֆա Բաշերը հետախուզվում է ոստիկանության կողմից: